Foto

Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին կարող է հանգեցնել ահաբեկչության տարածմանը

Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը կարող է հանգեցնել ահաբեկչության տարածմանը եվրոպական երկրներում: Ria Novosti-ի փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել Ֆինլանդիայի «Ազատության դաշինք» կուսակցության անդամ Արմանդո Մեման։

«Վ․ Զելենսկին ասում է, որ Ուկրաինան պատրաստ է միանալ ԵՄ-ին այս կամ հաջորդ տարի։ Ես չեմ կարծում, որ Ուկրաինան պատրաստ է միանալ ԵՄ-ին։ Այնտեղ չափազանց շատ կոռուպցիա կա, և երկիրը պետք է ընտրություններ անցկացնի», – գրել է նա սոցիալական ցանցերում։