2025 թվականին Վրաստանից Հայաստան արտահանվել է 3,766 տոննա կարտոֆիլ, 801 հազար դոլար արժեքով, հայտնել է Ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat):
Geostat-ի տվյալներով՝ Վրաստանից Ռուսաստան կարտոֆիլի արտահանումը 2025 թվականին նախորդ տարվա համեմատ աճել է մոտ 6 անգամ։
Տարիներ շարունակ Վրաստանից կարտոֆիլի արտահանման հիմնական շուկան եղել է Ադրբեջանը։ 2016 թվականին այնտեղ արտահանվել է 11 հազար տոննա արտադրանք, 2017 թվականին՝ 32,6 հազար տոննա, 2018 թվականին՝ 24 հազար տոննա։
2021 թվականին Ռուսաստանը վիճակագրության մեջ առաջատարն էր. արտահանվել է 33 հազար տոննա կարտոֆիլ։ 2024 թվականին Ռուսաստան արտահանումը կազմել է 8440 տոննա՝ 3,3 միլիոն դոլար արժեքով։ 2025 թվականին արտահանումը հասել է ռեկորդային ցուցանիշի՝ 50 հազար 347 տոննա՝ 20,5 միլիոն դոլար արժեքով։
Անցած 2025 թվականին Վրաստանից կարտոֆիլն ամենաշատը արտահանվել է հետևյալ երկրներ.
Ռուսաստան՝ 50347 տոննա՝ 20,5 միլիոն դոլար;
Ադրբեջան՝ 24,320 տոննա, 4.5 միլիոն դոլար;
Բելառուս՝ 3,302 տոննա, 1.4 միլիոն դոլար;
Հայաստան՝ 3,766 տոննա, 801 հազար դոլար;
Ղազախստան՝ 394 տոննա, 84 հազար դոլար:









