Foto

Սուրբ Աթոռի առաքելական նվիրակությունը Երևանում դիվանագիտական նստավայր կունենա. կառավարությունը շենք հատկացրեց

Կառավարության այսօրվա նիստում Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակությանը տրամադրեց Երևանի Բաղրամյան 12 հասցեում գտնվող անշարժ գույքը՝ իննսունինը տարի ժամկետով և տարեկան 1 ԱՄՆ դոլար վարձավճարով։

Փոխադարձաբար, Սուրբ Աթոռը ՀՀ դեսպանությանն է տրամադրում Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակին հարող ներկայանալի Կոնչիլիացիոնե պողոտայի հ.1 (որտեղ տեղակայված են մի շարք խոշոր երկրների դեսպանություններ) հասցեում գտնվող շենքի տարածքներից մեկը՝ հոգալով դրա վերանորոգման ծախսը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ 2023-ի հունիսի 15-ին ՀՀ ԱԳՆ-ի և Սուրբ Աթոռի Պետական քարտուղարության միջև կնքվել է Մտադրությունների մասին հուշագիր՝ փոխադարձության սկզբունքով Հայաստանի և Սուրբ Աթոռի դիվանագիտական ներկայացուցչությունների համար նախատեսված շինությունների փոխանակման վերաբերյալ:
Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը նպատակահարմար է գտնում նախագծում նշված տարածքի տրամադրումը Սուրբ Աթոռին՝ որպես Երևանում վերջինիս դիվանագիտական առաքելության նստավայր: