Սեպտեմբերի
29-ին տեղի է ունենալու Մայր Տաճարի վերաօծման արարողությունը: Շուրջ վեց տարի
տաճարի դռները փակ են եղել, իսկ ներսում և դրսում վերանորոգման լայն աշխատանքներ
են ընթացել։
Հայ
առաքելական եկեղեիցն մեծ շուքով է նշելու արարողությունը, որին, ըստ ամենայնի,
գործող իշխանությունները չեն մասնակցի։ Եկեղեցու և փաշինյանական իշխանության ջրերը
մի առվով վաղուց չեն հոսում, դեռ 2018 թ. «հեղափոխականները» կաթողիկոսին գահընկեց
անելու փորձ են ձեռնարկել։ 44-օրյա պատերազմից հետո դիմակայությունն ավելի է
սրվել, փաստացի՝ հատել «ռուբիկոնը»։ Այս տարվա մայիսի 28-ին վարչախումբը թույլ
չտվեց կաթողիկոսի մուտքը Սարդարապատի հուշահամալիր։ Բագրատ Արքեպիսկոպոսի
գլխավորած «Սրբազան շարժումն» էլ յուղ է լցրել եկեղեցի-իշխանություն կրակին, անգամ
Փաշինյանն ուղիղ Գարեգին Բ-ին է մեղադրել այդ շարժումն առաջնորդելու մեջ։
ՔՊ մեր
աղբյուրների փոխանցմամբ, Փաշինյանը ոչ միայն մտադիր չէ մասնակցել վերաօծման
արարողությանը, այլև տարբեր հոգևորականների դրդում է կաթողիկոսի դեմ արշավ սկսել։
Հատկապես, սպասվող թեժ աշնանից առաջ Փաշինյանը որոշել է ինքը նախահարձակ լինել՝
խարխլել Հայ առաքելական եկեղեցու հիմքերը։