Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը
հայտարարել է, թե Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի մեծ
մասն արդեն համաձայնեցված է։
«Ինձ
թվում է՝ պակասում է քաղաքական կամքը, որն անհրաժեշտ է վերջնագծին հասնելու համար»,- նշել է նա։
Եվրոպացի
պաշտոնյան, որն առաջիկայում թողնելու է այդ պաշտոնը, հայտարարել է, թե երբեմն
բարձրացվում են այլ հարցեր, ինչպիսին է «Արևմտյան Ադրբեջանի» հարցը, սակայն դա
տարբերվումէ Լեռնային Ղարաբաղի հայ բանկիչների վերդարձի խնդրից, և չի կարելի դնել
նույն հարթության վրա։
«Առաջինը
ղարաբաղցի հայերի՝ իրենց նախնիների հայրենիք վերադարձին մղված աջակցությունն է,
որն Ադրբեջանի պարտավորությունն է: Երկրորդը Ադրբեջանի այլ մասերում, այդ թվում՝
Բաքվում ապրած հայերի, կամ Հայաստանում ապրած ադրբեջանցիների հարցն է», - ասել է
սեպտեմբերի 1-ին ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում իր առաքելությունն ավարտող
Կլաարը:
Պաշտոնական
Բաքուն Տոյվո Կլաարի այս հայտարարությունները որակել է «կողմնակալ, հարված այն
կառույցի հեղինակությանը, որը Կլաարը ներկայացնում է»:
«Հայաստանի
պարտավորությունն է ստեղծել համապատասխան պայմաններ Հայաստանից վտարված
ադրբեջանցիների հայրենի հողեր անվտանգ և արժանապատիվ վերադարձի համար, և
միջազգային հանրությունը պետք է պահանջի այդ պարտավորության կատարումը»,- պնդել են Բաքվի
ԱԳՆ-ից՝ միաժամանակ աղավաղելով հայերի վերադարձի հնարավորությունը։
Ադրբեջանի
այս վարքը վկայում է, որ այդ երկիրն ամենևին էլ միտք չունի վերադարձնել
արցախցիներին իրենց բնակավայրեր, բայց լրջորեն աշխատում է մի քանի տասնյակ հազար
ադրբեջանցիներին Հայաստանում տեղավորելու ուղղությամբ։ Իսկ նման զարգացումը ոչ այլ
ինչ է, քան ՀՀ պետականության կորստի սկիզբ։ Ինչպես և սպասելի էր ՀՀ ԱԳՆ-ից, որևէ
արձագանք ո՛չ Կլաարի հարցազրույցին, ո՛չ էլ Ադրբեջանի կեղծիքներին, դեռ չի եղել։









