Foto

Instagram սոցցանցում խաբեության նոր մեթոդ է տարածվում․ մարդկանց մոլորեցնում են գովազդի անվան տակ. Սամվել Մարտիրոսյան

Instagram սոցցանցում խաբեության նոր մեթոդ է տարածվում․ մարդկանց մոլորեցնում են գովազդի անվան տակ, կորզում բանկային քարտի տվյալները և գողանում քարտին առկա գումարը, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է մեդիափորձագետ, տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը։

Նա նշել է, որ չարագործները մասնավորապես Instagram-ում կապվում են մարդկանց հետ, այդ թվում բիզնես էջերի, առաջարկում են վճարովի հիմունքներով Story-ում գովազդ դնել, ապա տալիս են հղում, որն առաջարկում լրացնել բանկային քարտի տվյալները, ինչից հետո գողանում են քարտի պարունակութունը։

«Ուրեմն «Ինստագրամ»-ում գալիս, առաջարկում են սթորիներում գովազդ տեղադրել։ Հետո հղում են տալիս, որը պահանջում է քարտի տվյալները լրացնել։ Դե մնացածը ինքներդ կռահեք»,- գրել է նա։