Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը դեմ է ՄԱԿ-ի՝ Ադրբեջանին որպես COP29 կլիմայի փոփոխության վերաբերյալ գագաթնաժողովի հյուրընկալ երկիր նշանակելու որոշմանը՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ցեղասպանական ռազմավարությունը, դրա նախագահ Իլհամ Ալիևի ցեղասպան հայատյաց գաղափարախոսությունը, ինչպես նաև երկրում կոռուպցիայի և մարդու իրավունքների լայնածավալ խախտումները:
«Ադրբեջանին այս կարևոր իրադարձությունը հյուրընկալելու պատիվը շնորհելով՝ ՄԱԿ-ը հավանություն է տալիս ցեղասպանական խոսքին, ցեղասպանական քաղաքականությանը և բռնապետությանը, որը չի բխում ո՛չ կլիմայի, ո՛չ էլ աշխարհի մարդկանց շահերից: Ադրբեջանի՝ որպես COP հյուրընկալողի ընտրությունը լեգիտիմացնում, ռացիոնալացնում և նորմալացնում է ցեղասպանությունը համաշխարհային քաղաքականության մեջ: Ավելին, այն սպառնում է Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայով հաստատված սկզբունքների արժանահավատությանը: Ցեղասպանության կանխարգելման, մարդու իրավունքների և ՄԱԿ-ի՝ որպես աշխարհի ժողովրդին ներկայացնող մարմնի շահերից ելնելով՝ ՄԱԿ-ը պետք է չեղարկի Ադրբեջանի՝ որպես COP29-ի ընդունող երկրի ճանաչումը, կա՛մ գտնի այլ հյուրընկալող երկիր»,- ասվում է Լեմկինի ինստիտուտի հայտարարության մեջ: