Foto

Իշխանությունը դատվորիներին տոտալ վերահսկողության տակ պահելու նոր մեխանիզմ է մշակել

Բարձրագույն դատական խորհուրդը շրջանառության մեջ է դրել դատավորների ներքին աշխատանքային կարգապահական կանոնները սահմանող նախագիծ, որոնց մի մասը վերաբերում է դատավորների արտաքին հագուկապին՝ սահմանվում է դրեսկոդ։ Ըստ նախագծի՝ տղամարդ դատավորները պետք է սափրված կամ դեմքի խնամված մազածածկույթով ներկայանան աշխատանքի, իհարկե, նախագիծով չի սահմանվում «խնամված մազածածկույթ» հասկացությունը։

Նախագծի հեղինակներն են ԲԴԽ նախագահ  Կարեն Անդրեասյանը և Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահ Մնացական Մարտիրոսյանը, ով փաստաբանների և հանրության շրջանում դիտարկվում է, որպես իշանահաճո որոշումներ կայացնող դատավոր։ Նա այն սակավաթիվ «նախկին» դատավորներից էր, որ իշխանափոխությունից հետո շարունակեց մնալ դատավոր և դեռ ունեցավ պաշտոնի բարձրացում։ Ընդ որում, նա 2008թ Նիկոլ Փաշինյանին ազատազրկման դատապարտած դատավորն է և, ըստ փաստաբանական հանրույթի, այս կերպ «մեղքերն» է քավում։

Փաստաթղթով կարգավորվում են ոչ միայն դատավորների արտաքին տեսքի, այլ նաև աշխատանքային կարգապահությանն առնչվող մանր հարցեր՝ դատարանի գույքը պահպանելը, դատավորների միջև ծառայողական փոխհարաբերությունները և այլն։

ԲԴԽ-ի մշակած այս վարքականոնները պարտադիր են դատավորների համար։ Օրինակ՝ այդ կանոնագրքի ընդունումից հետո  դատավորը աշխատավայրից շուտ դուրս գալու դեպքում պարտադիր պետք է գրավոր տեղյակ պահի դատարանի նախագահին, ուշանալու դեպքում՝ պատճառները ներկայացնի։ Առաջին հայացքից սովորական նախագիծ է, եթե առանձին դետալնելով չքննարկվի։ Օրինակ այդյո՞ք սափրված լիելը պարտադիր է և տարածվելո՞ւ է արդյոք ԲԴԽ նախագահի վրա և այլն։

Իրականում այս նախագիծը մեկ այլ նպատակ է հետապնդում։  Սրանով իշխանությունն, ի դեմս ԲԴԽ-ի, կկարողանա ևս մեկ վերահսկողական լծակ կիրառել դատավորների նկատմամբ։ Մինչ հիմա դատավորն ինքնիշխան և անկախ մարմին էր, իրավագիտակցությունը և աշխատաքային պայմանգրի առկայությունը բավարար էր, որ դատավոր գիտակցեր առավոտյան 09։00-ին աշխատավայր ներկայանալու և մինչև 18։00-ն աշխատելու մասին, իսկ մի քանի րոպե ուշացումները որևէ խնդիր չէին առաջացնում: Բացի այդ՝ դա համատարծ բնույթ երբեք չի կրել, որպեսզի լրացոցիչ դրւյթներով կարգավորելու անհրաժեշտություն  առաջանար։ Ի վերջո, դատավորը սպասրկման ոլորտում աշխատող միջնակարգ կամ միջին մասնագիտական կրությամբ աշխատակից չէ, որ աշախատանքի գալուց վերահսկվի կամ էլ կարիք լինի բացատրել, որ, օրինակ, սպորտային համազգեստով աշխատաքի գալն այնքան էլ հարիր չէ։ Գուցե 2018-ից հետո իշխանությունը հենց այսպիսի մատածելակերպով անձնա՞ց է վստահել պատմուճան կրելու բարձր և պատասխանատու հնարավորությունը։ Այլապես՝ նման օրենսդրական կարգավորման կարիք պարզապես չէր առաջանա։

Իրականում, սա լծակ է նաև դատավորների լիազորությունները հեշտությամբ դադարեցնելու համար: Մասնավորապես՝ «խնամված մազածածկույթը» կարող է չհամապատասխանել Կարեն Անդրեասյանի և Մնացական Մարտիրոսյանի պատկերացումներին, կամ 3-4 անգամ ուշանալը դառնա մեկ կարգապահական խախտման հիմք և այլն։ Տոտալ վերահսկման այս մեխանիզմն այսօրվա «ազատ, անկաշկանդ» դատարանից ստանալու է է՛լ ավելի հնազանդ դատական համակարգ։  

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան