Հռոմի Ֆրանցիսկոս Պապը կոչ է արել պաշտպանել և հարգել Լեռնային Ղարաբաղում վանքերը և կրոնական պաշտամունքի վայրերը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Հուսով եմ, որ նրանք կհարգեն և կպաշտպանեն աղոթատեղիները որպես մշակույթի մի մաս, հավատքի արտահայտության և եղբայրության նշան, որը հնարավոր է դարձնում ապրել միասին՝ չնայած տարաձայնություններին», -ասել է Պապը:









