Սպիտակ տունը X սոցիալական ցանցում հրապարակել է Դոնալդ Թրամփի լուսանկարը՝ հիշեցնելով, որ նա շարունակում է մնալ ԱՄՆ նախագահը։ Հրապարակումն արվել է չորեքշաբթի՝ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Հանրապետական կուսակցության կրած խոշոր պարտության հաջորդ օրը։
Լուսանկարում Թրամփը պատկերված է Օվալաձև աշխատասենյակում՝ ձեռքերով հենված սեղանին։ Լուսանկարի վրա մեծատառերով գրված է. «PSA: TRUMP IS STILL YOUR PRESIDENT» («Ի գիտություն. Թրամփը դեռևս ձեր նախագահն է»)։
Հրապարակումն ուղեկցվել է «Շնորհակալություն այս հարցին ուշադրություն դարձնելու համար» արտահայտությամբ՝ ակնարկելով իր հաղորդագրություններն ավարտելու՝ հենց նախագահին բնորոշ ոճը։
Ուղերձը հնչել է Կոնգրեսի վերահսկողությունը դեմոկրատներին անցնելու ֆոնին։ Չնայած իր կուսակցության պարտությանը՝ Թրամփը պահպանում է նախագահական լիազորությունները մինչև իր պաշտոնավարման ժամկետի ավարտը՝ 2029 թվականի հունվարը։ Կոնգրեսի նոր կազմն աշխատանքը կսկսի 2027 թվականի հունվարին։









