Foto

Ալիևը հերթական կեղծ հայտարարությունն է արել․ Արցախում զինված և թաքնված ոչ ոք չկա, եթե ոչ ադրբեջանական ահաբեկիչները․ Բեգլարյան

ԱՀ նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը X-ի իր միկրոբլոկում գրել է. «Երեկ բռնապետ Ալիևը, հերթական անգամ առանց որևէ ապացույցի կեղծ հայտարարություն է արել՝ պնդելով, որ Արցախի անտառներում թաքնված զինված խմբավորումներ կան։

Իրականում այնտեղ զինված և թաքնված ոչ ոք չկա, եթե ոչ ադրբեջանական ահաբեկիչներ:

Արցախում մնացածների թիվը չի գերազանցում 40-ը։