Foto

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հիմա էլ կրակում են Նորաբակի դիրքերի ուղղությամբ

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հիմա էլ կրակում են Գեղարքունիքի մարզի Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Ժամը 12:25-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ»,–ասված է հաղորդագրության մեջ։
Պաշտպանության նախարարությունը խոստանում է հանդես գալ լրացուցիչ հաղորդագրությամբ: