• +374(060)744474
  • [email protected]
  • AM | RU
Site Logo
Site Logo
Site Logo
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Foto

Չէինք հաշվարկել, որ Թուրքիայի ԶՈՒ-ն կարող է հայտնվել արցախյան թատերաբեմից ընդամենը 25 կմ հեռավորության վրա. Տոնոյան



Ես հաստատ հիշում եմ, որ Անվտանգության խորհրդում խոսակցություն եղել է այն մասին, որ ՀՀ ԶՈւ-ն ունակ չէ կանգնեցնել թշնամու ագրեսիան և պատերազմն անհրաժեշտ է կանգնեցնել քաղաքական միջոցներով, այսպիսի խոսակցություն եղել է նաև այլ ձևաչափերով, և դրա վերաբերյալ առաջին զեկույցը ստացել եմ ես: Այս մասին այսօր՝ օգոստոսի 1-ին, ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայտարարությանը, թե պատերազմն սկսվելուց հետո ԱԽ նիստում ինքը հայտարարել է, որ ՀՀ ԶՈւ-ն ունակ չէ կանգնեցնել թշնամու ագրեսիան և պատերազմն անհրաժեշտ է կանգնեցնել քաղաքական միջոցներով:

«Ինձ դուր գար թե ոչ, մենք պարտավոր էինք վարչապետին և Անվտանգության խորհրդին ներկայացնել այդ մոտեցումը, քանի որ դրա հիմնական պատճառն այն էր, որ կար երրորդ կողմի անմիջական ներգրավածություն, որը մեր համար անմիջական տեսանելի էր: Երրրորդ կողմը, կարծում եմ, հասկանում եք, որ Թուրքիան է»- ասաց նա:

Տոնոյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ Թուրքիայի ներգրավվածությունն իրականացվում էր, ոչ թե նախիջևանյան ուղղությամբ, ոչ թե Հայաստանի սահմանի ուղղությամբ, այլ այսպես ասած ձիու քայլով՝ արցախյան թատերաբեմում. «Այսպիսի հաշվարկ մեր կողմից չի եղել, թերի է եղել, մենք չէինք հաշվարկել այդպիսի բան, որ Թուրքիայի ԶՈւ-ն անմիջապես կարող է հայտնվել արցախյան թատերաբեմից ընդամենը 45 կմ, 25 կմ հեռավորության վրա՝ իրականացնելով թռիչքներ»,- ասաց Դավիթ Տոնոյանը:

‹ › ×

    ԼՐԱՀՈՍ


    Միասնական ժամերգություն և նախատոնակ՝ Սրբոց Թարգմանչաց տոնին ընդառաջ


    Ուկրաինայի հարձակումը իրանական նավի վրա սպառնում է Կասպից ծովի անվտանգությանը․ Փեզեշքիան


    Քոչարյանը կարևորել է ազատությունից զրկված անձանց հոգեկան առողջության պաշտպանությունը


    Հայաստանը ՄԱԿ-ում կարևորել է թվային տեխնոլոգիաների դերը կայուն զարգացման և տնտեսական աճի գործում


    Ալ-Ահլին ջախջախեց Ալ-Ֆատեհին. Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ


    Քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները


    Թուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկել


    Արարատի մարզում BMW-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ փոխհամայնքապետի եղբայրը մահացել է


    Եվրամիության արտգործնախարարների խորհուրդը Լյուքսեմբուրգում կքննարկի Վրաստանի հարցը


    Ուկրաինայի ԶՈւ-ն Դոնեցկում հարվածել է Կարմիր խաչի բեռնատարին և մարդասիրական օգնության պահեստին

    © 2020 «vesti.am» կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս՝ հղումը կայքին պարտադիր է։Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ։ Հեռ. 060 74-44-74 E-mail: [email protected]