Foto

Պուտինն այսօր Սոչիում հանդիպելու է Փաշինյանի հետ․ Պեսկով

Վլադիմիր Պուտինն այսօր Սոչիում հանդիպում է ունենալու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հայտնել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Հանդիպման օրակարգը Պեսկովը չի հրապարակել։

Փաշինյանը Սոչիում մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։