Foto

Բաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»

Բաքվում դատարանը սկսել է քննարկել ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների ներկայացրած բողոքների վերաբերյալ որոշման հարցը։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Արցախի նախկին ղեկավար Բակո Սահակյանը դիմել է «դատարանին»՝ խնդրելով չեղարկել ստորադաս ատյանի «դատավճիռը» և իրեն արդարացնել։ Իրենց պատասխանների իրավունքից օգտվել են նաև մյուս ձերբակալվածները և նրանցից մի քանիսի «փաստաբանները»։

Դատական կոլեգիան անցել է որոշում կայացնելու քննարկմանը։