Foto

Կոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. Փաստինֆո

Կոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը, ով 15 տարի որսորդմիության անդամ է եղել և զենք ձեռք բերել, կրկին անմեղսունակ է ճանաչվել։ Կրկնակի փորձաքննության արդյունքում այդպես էլ ոչինչ չի փոխվել։ Այժմ Հովակիմյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված է բժշկական հսկողությունը։ Այս մասին գրում է Փաստինֆոն։

«Սպանված ամուսինների որդու՝ Էրիկ Ղազարյանի ներկայացուցիչ Գոռ Ալոյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ մարդը չի ծնվում անմեղսունակ, այլ ինչ-որ փուլում է դառնում այդպիսին։

«Այժմ գործ ունենք իրավիճակի հետ, որ մարդն առողջ վիճակից ինչ-որ ընթացքից է վերափոխվել անմեղսունակի, ընդ որում՝ արարքի նկատմամբ»,- նշեց նա։

Քրեական գործն արդեն մի քանի ամիս է՝ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հարությունյանի վարույթում է՝ հիմնական դատալսումների փուլում։ Առաջիկա դատական նիստում կհարցաքննվեն վկաները։

Անդրադառնալով անբարյացակամ փոխհարաբերություններին, մեղադրյալի պնդմամբ՝ թշնամանքի առկայությանը՝ Ալոյանը նշեց, որ նման հարաբերություններ եղել են ոչ միայն իր ընկալմամբ։ Ըստ մեղադրյալի՝ ընդամենը ավելի խորը «թշնամանք» է եղել, սակայն անբարյացակամ հարաբերություններ բոլորի ընկալմամբ են եղել։ Նա անհաշտ է եղել հարևանների հետ, խնդրահարույց մարդ է եղել։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։