Ռուսաստանի զինված ուժերը կրկին հարվածներ են հասցրել նավահանգիստներին և ծովային նավերին, որոնք, ըստ ռուսական կողմի, օգտագործվել են Ուկրաինայի զինված ուժերի շահերից։ Հաղորդվում է, որ ծովում խոցվել է բեռնատար նավ, իսկ Օդեսայի նավահանգստում՝ վառելիքաքսուքային նյութերի պահեստ և Օդեսայի նավթավերամշակման գործարանի արտադրական մասնաշենքեր։
Բելգորոդի մարզի օպերատիվ շտաբի տվյալներով՝ ուկրաինական հարձակումների հետևանքով տուժել է երկու խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 14-ամյա մի աղջիկ։ Հարվածների տակ է հայտնվել մարզի ութ մունիցիպալ շրջան։
Ռուսաստանի Քննչական կոմիտեն ահաբեկչության հոդվածով քրեական գործ է հարուցել՝ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում Կրասնոդար–Դոնեցկ ուղևորատար ավտոբուսի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարվածից հետո։
The Guardian-ի հաղորդմամբ՝ ռուսական զինված ուժերն առաջին անգամ հարվածել են Կիևում գտնվող ամերիկյան անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարանին։ Պարբերականի տեղեկություններով՝ այնտեղ արտադրվում են մեծ հեռահարության բարձր ճշգրտության ԱԹՍ-ներ։









