44-օրյա պատերազմում նահատակված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը, հրաժարվել է պաշտպաններից։
«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում էր Աշոտ Փաշինյանին իբրև առևանգելու գործով դատական նիստը՝ դռնփակ ռեժիմով։
Նիստի ավարտից հետո փաստաբան Հովսեփ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ դիրքորոշման փոփոխություն կար պաշտպանների և իրենց վստահորդի միջև, ինչով պայմանավորված՝ փաստաբաններ Հովսեփ Սարգսյանը, Վարդուհի Էլբակյանը, Գեորգի Մելիքյանը այլևս չեն իրականացնի նրա պաշտպանությունը։
«Դա եղել է մեր պաշտպանյալի ցանկությունը և մեր պաշտպանյալի ցանկացած դիրքորոշում և ցանկություն մեզ համար ընդունելի է»,- ասաց Հովսեփ Սարգսյանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։









