Foto

Մեկնարկում է ՀՅԴ գերագույն ժողովը

Հունիսի 9-ին աշխատանքները կսկսի  Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի կազմակերպության հերթական՝ 26-րդ Գերագույն ժողովը:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Հանրային կապերի գրասենյակից հայտնում են, այն առաջիկա մի քանի օրերին կքննի ՀՅԴ Հայաստանի կառույցի հաշվետու ժամանակաշրջանի  գործունեությունը, կանդրադառնա  Հայաստանի և Արցախի Հանրապետություննների առջև ծառացած մարտահրավերներին, կուղենշի կուսակցության Հայաստանի կազմակերպության  առաջիկա երկու տարիների գործունեության ռազմավարությունը և մարտավարությունը, ինչպես նաև կընտրի ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին: 

Ժողովի աշխատանքներին կմասնակցեն պատվիրակներ Հայաստանի բոլոր մարզային կառույցներից, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական,  ուսանողական և ուղեկից  միություններից, հրավիրյալներ` ՀՅԴ արտերկրի կառույցներից: