Foto

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Բելառուսից թռած օդային օբյեկտ հայտնաբերելու մասին

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը շաբաթ օրը հայտարարել է, որ հայտնաբերել է օբյեկտ Լեհաստանի օդային տարածքում, որը թռել է Բելառուսի կողմից, եւ որ դա, հավանաբար, լրտեսող աերոստատ է։

Նախարարությունը Թվիթերում տեղեկացրել է, որ ռադարի կապն օբյեկտի հետ կորել է  Լեհաստանի կենտրոնում գտնվող Ռիպին քաղաքի մոտ։

Պաշտպանության նախարարության տեղեկության համաձայն՝ օբյեկտի որոնման համար ուղարկվել են տարածքային պաշտպանության ուժեր։

Նոյեմբերին երկու լեհ զոհվել էր Լեհաստանի արեւելքում հրթիռի ընկնելու հետեւանքով։