77 տարեկանում մահացել է ռուսաստանցի լրագրող, ՌԴ հեռուստառադիոհեռարձակողների ազգային ասոցիացիայի նախագահ Էդուարդ Սագալաեւը, տեղեկացրել է Ռուսաստանի Հանրային հեռուստատեսությունը, փոխանցել է «Ինտերֆաքսը»։
«Այսօր վախճանվել է Էդուարդ Միխայիլի Սագալաեւը... Մեծ կորուստ մեր ամբողջ լրագրության եւ անձամբ ինձ համար»,- իր Թելեգրամ-ալիքում գրել է Ռուսաստանի Լրագրողների միության նախագահ Վլադիմիր Սոլովյովը։ Սագալաեւը խորհրդային եւ ռուսաստանյան հեռուստատեսության գործիչ է, լրագրող, Հեռուստառադիոհեռարձակողների ազգային ասոցիացիայի նախագահը, Ռուսաստանի հեռուստատեսության ակադեմիայի անդամ։ ՌԴ վաստակավոր լրագրող է, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր։









