Foto

«Ռեալը» կփորձի 2024 թվականին ձեռք բերել Էրլինգ Հոլանդին

Մադրիդի «Ռեալը» կփորձի 2024 թվականին ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդին, հայտնում է AS-ը։

Ըստ աղբյուրի՝ մադրիդյան թիմը ուզում է բաժանվել Կարիմ Բենզեմայից 2023/24 մրցաշրջանից հետո։ Թիմի ղեկավարությունը կարծում է, որ նորվեգացին կկարողանա լիովին փոխարինել նրան։ Նաև ակումբը չի հրաժարվում ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի հետ պայմանագիր կնքելու մտքից։ Պերեսը կցանկանար թիմում տեսնել երեք հարձակվող Մբապե – Հոլանդ – Վինիսիուս: Հաղորդվում է, որ նորվեգացի հարձակվողի պայմանագրում կա 200 մլն եվրոյի հրաժարագնի կետ, որն ակտիվանում է 2024 թվականի ամռանը:

Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 37 հանդիպում «Մանչեսթեր Սիթիի» կազմում՝ դառնալով 42 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: