«Սուրմալու» առևտրի կենտրոնում բողոքի ակցիա էր: Պատճառն
այն է, որ Տեսչական մարմնի որոշմամբ՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնը փակ է մարտի 14-ից։ Այնտեղ հայտնաբերվել են տեխնիկական և հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ խախտումներ։ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մամուլի խոսնակ Ելենա Զոհրաբյանը նշել է, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում հայտնաբերվել է հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ պահանջների 51 խախտում։ Նա հավելել է, որ կենտրոնը դեռ չի վերաբացվել, քանի որ խախտումները չեն վերացվել։ Մարտի
24-ին նորից վերաստուգում է նախատեսվում և
աշխատակիցները բողոքի ակցիայի միջոցով պահանջում են բացել կենտրոնը թույլ տալ իրենց աշխատել:
«Սենց չի լինի, երկու կետի որոշման պատճառով 5 հազար հոգի մնացել է օդի մեջ: Թող գան բոլոր տաղավարները բացեն ստուգեն: Ես հատուկ խնդրելու եմ, որ մենք 10 հոգով տեսչական մարմնի աշխատակիցների հետ շրջենք, որ իրենք իրենցից դուրս կետ չդնեն: Չի կարելի 2 կետի համար 5 հազար հոգու սոված թողնել: Թող գան ստուգեն, չեն գալիս»,-ասաց աշխատակիցներից մեկը:
Սա հերթական
դեպքն է, երբ հասարակությունը դասեր չի քաղում. դեռ մի քանի ամիս է անցել է «Սուրմալու»-ի
ողբերգական դեպքից, որը 16 մարդու կյանք խլեց: Պատճառը կրկին հրդեհային անվտանգության
կանոնների խախտումն էր: Ողբերգական պայթույնը տեղի ունեցավ հենց այն նույն աշխատակիցների
աչքի առաջ, որոնք այսօր առաջարկում են մի քանի կանոն անտեսելու գնով բացել առևտրի կենտրոնը
և շարունակել խաղալ իրենց և հաճախորդների կյանքի հետ: Բոլորն էլ գիտակցում են ֆինասական խնդիրը, հասկանալի է, որ վարկեր ևս ունեն, բայց դրանից և որևէ մեկը չի կարելի
գերադասել մարդկային կյանքին:
Խոսվում
է նաև այն պատճառների մասին, որ, քաղաքական նպատակներով, ցանկանում են առևտրի կենտրոնն
ընդհանրապես փակել: Սա հավանական տարբերակ է: Մամուլը գրում էր նաև, որ պայթունը ևս
այդ նպատակով միտումնավոր էր կազմակերպվել, սակայն այդ վարկածն իրավապահները նույնիսկ
չեն դիտարկել: Հիմա, եթե աշխատակիցները բողոքի ակցիայի փոխարեն վերացնեն այդ տեխնիկական
խնդիրներն, ապա ի՞նչ պատճառաբանությամբ է հնարավոր փակել տոնավաճառը: Իրենց ասած
վարկածն իրական կլինի, եթե դրանից հետո նոր պատճառ գտնեն «Սուրմալու» առևտրի կետրոնը
փակելու համար: Այդ նույն աշխատակիցները ժամանակին հայտարարում էին, որ եթե չէր կարելի,
ապա թող իրենց արգելեին աշխատել և հասարակությունն էլ մեղադրում պատկան մարմիններին՝ իրենց աշխատանքում թերանալու համար:









