Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) «Անխախտ եղբայրություն» զորավարժությունները, որոնք ի սկզբանե նախատեսվում էին անցկացնել Հայաստանում, կանցկացվեն Ղրղզստանում։ Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը հունվարի 10-ին հայտարարել էր, որ այս փուլում նպատակահարմար չէ զորավարժությունների Հայաստանում անցկացնելը և մտավախություն հայտնել, որ դրանք կարող են, որպես սպառնալիք ընկալվել հարևան պետությունների կողմից: Զորավարժությունները գուցե, իրապես կրելու էին քաղաքական բնույթ, բայց դրանից հրաժարվելը հայ-ռուսական հարաբերությունները էլ ավելի վատթարացման տարան: Ըստ ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանի՝ այդ զորավարժությունները մեծ հաշվով բան չէի փոխելու:
«Մենք մինչ զորավարժություններն
արդեն կորցրել էինք Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները, որի սկիզբը դրվեց
5 տարի առաջ: Կորցրել ենք նաև ուժեղ պետություն ունենալու շանսը, որը 1991թ-ից հետո այդպես էլ չռեալիզացրեցինք: Այդ զորավարժությունները
մեծ հաշվով ոչինչ չեն որոշում, եթե ՌԴ պաշտոնյաներն այնպիսի հայտարարություններ են
անում, ինչպես Վոլոդինը վերջերս: Մենք ուղղակի բարդ իրավիճակում ենք: Իրական վտանգը Ռուսաստանի հետ հարաբերություններում
առկա ճգնաժամն է: Այս պահին ՌԴ-ի հետ հարաբերություններն ամենավատն են, քան եղել են
երբևէ և գնալով ավելի են վատանում: Հայաստանն Արևմտյան ուղղությամբ է գնում և չգիտեմ,
թե այն մեզ ինչ կտա: ՀՀ ղեկավարությունը ևս օգտվում է ՌԴ-ի թուլությունից: Բայց մյուս
կողմից էլ, եթե արդար լինենք, Ռուսաստանն էլ մեզ հետ ազնիվ չի վարվում: 2021թ-ի մայիսից
Ադրբեջանը ներխուժել է մեր ինքնիշխան տարածք, իսկ ՌԴ պաշտոնյաները նույնիսկ հայտարարությունների
մակարդակով մեզ չեն պաշտպանում: Հասկանում
եմ, որ չեն ուզում Ադրբեջանին նեղացնել: Մենք մոտ երկու տարի է գոռում ենք, որ Ադրբեջանը
ներխուժել է ՀՀ ինքնիշխան տարածք, ՀԱՊԿ-ը եկավ տեսավ, ասաց՝ դեռ պետք է ուսումնասիրենք,
հետո պարզվեց, որ սահմանը հստակ չէ, էսկալացիայի խնդիր կա և այլն: ՌԴ-ն մեր հանդեպ
ազնիվ չի վարվում»,- նշեց Մհեր Հակոբյանը: Հացին՝ իսկ ԵՄ առաքելությունը Հայաստանը բերելը, պաշտոնեական
մակարդակով ՌԴ-ին ինչ-որ բաներ պարտավորեցնող հայտարարություն անելն ազնի՞վ է ՌԴ-ի
հանդեպ, փորձագետը պատասխանեց. «Իսկ
Հայաստանն ի՞նչ անի, եթե ունի մեծ եղբայր, ում շուրջ 2 տարի բողոքում է, բայց, պարտավորություն ունենալով հանդերձ, չի գալիս պաշտպանելու: Դա չի անում նույնիսկ հայտարարությունների
մակարդակով: Մենք արդեն սովորեցինք, որ 2 ամսից ավելի է, ինչ Լաչինի միջանցքում նոյեմբերի
10-ի հայտարարության դրույթը չի կատարվում և այս ֆոնին Վոլոդինը հանդիպում է Ադրբեջանի
խորհրդարանի ղեկավարի հետ, զրուցում են երկու երկրների միջև հարաբերությունների խորության
մասին: Ռուսական կոմղը երբեք Հայաստանի հետ
անկեղծ չի դաշնակցել: 2020թ պատերազմում մեզ հետ արդա՞ր վարվեցին: Հանուն արդարության ընդունենք, որ մեզ շատ օգնեցին՝
զենքով, զինամթերքով և այլն, բայց ՌԴ-ն լիարժեք չօգնեց՝ թույլ տվեց մեզ ծեծեն այնքան
ինչքան ինքն ուզում է: Ուղղակի մինչև 2018թ լավ թե վատ մենք ՌԴ-ի հետ հարաբերությունների
պոչը բռնել էինք, նրանք էլ մերը: Իսկ 2018թ-ից հետո իշխանությունը մի քանի քայլ արեց,
որոնցով փաստացի նեղացրեց Ռուսաստանին, դրանից հետո ՌԴ-ն 2020թ-ին վրեժ լուծեց, հետո
էլ մենք նեղացանք, և ՌԴ-ի վերժն էլ փոխադարձ եղավ: ԵՄ դիտորդներ չբերելու այլընտրանքը
ո՞րն է: Մեզ կտոր-կտոր հանձնում են թուրքին»:
Դիտարկամանը, որ ՀՀ իշխանություններն այնքան
էլ դեմ չեն կտոր-կտոր թուրքին հանձնվելուն, քանի որ տարածաշարջանում փորձում են թուլացնել
Ռուսաստանի դիրքերը, ինչ էլ միանշանակ բխում է թշնամի երկու պետությունների շահերից՝
փորձագետն ասաց, որ համաձայն չէ այն մտքին, որ
Արևմուտքի ներկայացուցիչը տարածաշրջանում Թուրքիան է: Խնդիրն այլ տեսանկյունից է նայում՝ամեն
երկիր իր շահն է հետապնդում և դա չի փոխվելու: Դիվանագիտությունն այդքան սահմանափակ
չէ, որ դաշնակցի թշնամու հետ համագործակցությունը բացառվի՝ հարաբերությունների և շահերի
համադրությունները բարդ են: Երկրներն Ադրբեջանից շահեր ունեն, իսկ մենք պետք է այնքան
խելացի լինենք, որ ինչ-որ պահի այնպես անենք, որ մեր շահը համընկնի իրենց շահին: Հակոբյանի գնահատմամբ՝ հիմա այդպես չենք անում: Մատնաշում
է թարմ օրինակ. «Հիմա սպասում ենք, որ Ռուսաստանն Ուկրանիայում իր հարցերը կլուծի և
կգա այստեղ ու Ալիևին կծեծի, բայց ի՞նչ գիտեք, որ կանի: Գուցե կռվի փոխարեն Ալիևն ավելի
շահավետ առաջարկ անի: Կա՞ վստահություն, որ ՌԴ-ն այն չի ընդունի և հեթական
անգամ հայերի շահերի սպասարկումը չեն հետաձգի: Խնդիրն այն է, որ թույլերին ոչ մեկ չի
հարգում և չի ցանկանում դաշնակցել նրանց հետ: Թույլը գլխացավանքի աղբյուր է: Այլ հարց
է, որ մենք չպետք է հասնեինք սրան՝ արտաքին պարտքն օր-օրի ավելացնում ենք, ռազմական
ագրեսիայի վտանգ կա, օրի-օրի մեծանում են արտագաղթի ծավալները և այլն: Ամեն ինչի գաղտնիքը
մեր թուլությունն է»,-եզրափակեց փորձագետը:









