Foto

Այս միտումն իսկապես վտանգավոր է եւ սրա դեմ պետք է համարժեք հակադարձումներ լինեն տարբեր խողովակներով

Ես զարմանում եմ ձեր զարմանքի ու զայրույթի վրա, դաշնակցի վրա հույս դնելու ինքնախաբեության թմբիրից շատ վաղուց պետք է դուրս գայինք։
Իսկ Լավրովն Ալիեւի փաստաբանությունը նոր չի ստանձնել, ուղղակի հիմա դրա համար հավելյալ ջանք ու եռանդ է դնում։
Բայց այս հարցազրույցի մեզ վերաբերող հատվածում ավելի վտանգավոր դրվագ կա, որը կարծես ուշադրությունից դուրս է մնացել, այն, որ դիվանագիտության գուրոն <<շփոթում>> ու նույնականացնում է ՀՀ սուվերեն տարածքի դեմ սեպտեմբերյան հարձակումն արցախյան հակամարտության հետ` անհեթեթ ու կեղծ արդարացումներ գտնելով ՀԱՊԿ անգործության համար։
Այս միտումն իսկապես վտանգավոր է եւ սրա դեմ պետք է համարժեք հակադարձումներ լինեն տարբեր խողովակներով, սա իսկապես լուրջ խնդիրների կարող է հանգեցնել։