Այսօր՝ մայիսի 8-ին, տեղացած կարկուտի հետևանքով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։50-ի սահմաններում «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի Չարենցավանի վարչական տարածքում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար գոտում առկա ծառերին, ապա մոտ 5 մետր առաջ է ընթացել, բախվել երկաթե արգելապատնեշին և կողաշրջվել։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը։









