ԿՀՎ-ը կարծում է, որ Իրանը ԱՄՆ հարվածներից հետո պահպանել է իր նախապատերազմյան բալիստիկ հրթիռների զինանոցի մոտ 70%-ը։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը։
Վերլուծաբանների կարծիքով՝ Իրանը կարողացել է մուտք գործել ռմբակոծությունների հետևանքով ժայռերի տակ թաղված ստորգետնյա պահեստներ, վերականգնել վնասված որոշ հրթիռներ, ինչպես նաև արտադրել նորերը։
Նշենք՝ իրանական ռազմական աղբյուրը հայտնել է, որ Իրանի ռազմածովային ուժերը պատասխանել են ԱՄՆ-ի կողմից Պարսից ծոցում իրանական նավթային տանկերների դեմ իրականացված հարձակումներին։









