Foto

Հորմուզի նեղուցում Իրանի և ԱՄՆ-ի միջև պարբերական բախումներ են

Իրանի զինված ուժերի և ամերիկյան նավատորմի միջև պարբերաբար բախումներ են տեղի ունենում Հորմուզի նեղուցում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է իրանական «Ֆարս» գործակալությունը։

«Հորմուզի նեղուցում մոտ մեկ ժամ առաջ Իրանի զինված ուժերի և ամերիկյան նավերի միջև տեղի են ունեցել պարբերական բախումներ», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Mehr գործակալությունը հայտնել է, որ Օմանի ծոցում առևտրային նավին ԱՄՆ-ի հասցրած հարվածի հետևանքով առնվազն 10 իրանցի նավաստի է վիրավորվել, ևս հինգն անհետ կորած է։