Tasnim News Agency-ի հաղորդմամբ՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև մարտերը թուլացել են։
Գործակալությունը հաղորդում է, որ անհրաժեշտության դեպքում Իրանը պատրաստ է պատասխանել առավել մեծ ուժով։
Ավելի վաղ Fars News Agency-ը հայտնել էր, որ Հորմուզի նեղուցի շրջանում շարունակվում են բախումները Իրանի և ԱՄՆ-ի զինված ուժերի միջև։
CENTCOM-ի պնդմամբ՝ ամերիկյան ուժերը հարվածներ են հասցրել երկու դատարկ իրանական տանկերի, որոնք փորձում էին մուտք գործել նավահանգիստ՝ շրջանցելով Վաշինգտոնի կողմից սահմանված շրջափակումը։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ «Էպիկական ցասում» գործողության հետ վերջին հարվածները կապված չեն և, ըստ նրա, կրում են պաշտպանական բնույթ։
Սակայն Թեհրանում կարծում են, որ ԱՄՆ-ը խախտել է հրադադարի ռեժիմը՝ հարվածներ հասցնելով երկրի մի շարք շրջանների։









