Հայաստանում ՀԱՊԿ առաքելություն տեղակայելու Ռուսաստանի առաջարկը դեռ արդիական է։ Եթե Հայաստանը դեռ շահագրգռված է,ապա առաքելությունը կարող է տեղակայվել մեկ-երկու օրվա ընթացքում։ «Ռոսիա 24» հեռուստաալիքին ու «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում աել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Առաջարկը դեռ սեղանին է, և եթե մեր հայ դաշնակիցներն ու ընկերները դեռ շահագրգռված են դրանով, ապա այդ առաքելությունը կարող է տեղակայվել ընդամենը մեկ-երկու օրվա ընթացքում»,- ասել է նա։









