«Ինչպես և կանխատեսել էի նախորդ գրառման մեջ ադրբեջանական կողմը հայտարարել է, որ ընդլայնում է իր ակցիան: Խնդրում եմ մեր լրատվականներին չտարածել չստուգված լուրեր միջանցքի բացման մասին: Վստահ եմ, երբ նման բան լինի, Արցախի իշխանությունները կամ տեղեկատվական շտաբը կտեղեկացնեն այդ մասին հավուր պատշաճի: Արդեն երևում է, որ սկսել են օպերատիվ տեղեկություն տրամադրել իրադրության մասին։ Կարիք չկա դաշտը լցնել ապատեղեկատվությամբ»: Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է ադրբեջանագետ, նախկին պատգամավոր Տաթև Հայրապետյանը։









