Foto

Ճանապարհի փակումն ու շահերի բախումը

Արցախի կյանքի ճանապարհը, շուրջ 5-րդ օրն է, փակ է։ Ադրբեջանցիները վերակագնել են գազամատակարարումը, բայց ճանապարհը շարունակում է փակ մնալ։ Ըստ Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանի՝ գազամատակարարումը վերականգնվել է առանց նախապայմանների  և նույն կերպ էլ, հնարավոր է, բացվի ճանապարհը։ Իսկ ինչո՞ւ Ադրբեջանը փակեց ճանապարհը, դադարեցրեց գազամատակարարումը և առանց նախապայմանների բացում է այն։ Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանի կարծիքով՝ Արդբեջանն ուզում է մեզ սովորեցնել նման իրավիճակներին և, անհրաժեշտության դեպքում, մեզ կանգնեցնել փաստի առաջ։ «Ադրբեջանից ամեն ինչ սպասելի է, պետք է պատրաստ լինենք ցանկացած քայլի։ Առաջին պատերազմի ժամանակ մենք չէինք էլ կարող ենթադրել, որ զոհվածի մարմնի մեջ կարող են ական տեղադրել և այլն։ Նման քայլեր մշակելու համար Արդբեջանում հատուկ իստիտուտներ են գործում։ 30 տարվա մեր դիվանգիտության մեջ բազմաթիվ կարգախոսներ ենք փոխել։ Նախ ժողովուդը դուրս եկավ՝ միացում կարգախոսով։ Արաջին նախագահն ասաց, որ Արցախը կթողնի Ադրբեջանի կազմում, երկրորդ, երրորդ նախագահներն ասել են՝ անկախություն։ Հիմա ուրիշ բան են ասում։ Մեր երկրում բոլոր քաղաքագետներն աշխատում են իրարից կտրված, իշխանության և մասնագիտական հանրության միջև չկան աշխատանքային կապեր։ Ով առաջին աթոռին նստում է, սկսում է իր մտքերն ասել՝ դա անթույլատրելի է։ Սխալ բանաձևեր ունենք՝ խոսում ենք ադրբեջանցի փախստականների մասին, խոսում ենք Լեռնային Ղարաբաղի ազատագրած տարածքների մասին, այն դեպքում, երբ մենք Ղարաբաղից դուրս չենք եկել, խոսում ենք 88-ին սկսված հակամարտության մասին, այն դեպքում, երբ այն սկսվել է 1918-ին և այսպես անվերջ։ Չի ասվում, որ փախստականը հայն է, իսկ տեղափոխվածը՝ ադրբեջանցին։ Տեղափոխվածը և ոչ թե տեղահանվածը»,- Vesti.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը։

Մանասյանը ևս այն կարծիքին է, որ ճանապարհը փակելու և Ադրբեջանի՝ դրան հաջորդող գործողություններն ուղղված են ռուս խաղաղապահների դեմ։ Նկատում է, որ քաղաքական ակտերը տարբեր մեկնաբանություններ են ստանում։ Օրինակ, իբր գործողությունները համաձայնեցված էին Մոսկվայի հետ։ Բանն այն է, որ Մոսկվան, գուցե, այդ կերպ փորձում էր Հայաստանի ստիպել հրաժարվել հակառուսական կողմնորոշումից։ Մանասերյանը, սակայն հակված է չէ այս տարբերակին, քանի որ կարծում է, որ Ռուսաստանին այս փուլում դա պետք չէր, Ադրբեջանը պարզապես օգտվում է Ռուսաստանի և Ուկրանիայի հակամարտությունից։

Դիտարկմանը, որ Ռուսատանի արձագանքն իր դեմ վարվող քաղաքականությանը համարժեք չէր, իսկ հարևան Իրանն այդպես չարձագանքեց շուրջ  5 օր փակ ճանապարհին և դրանից բխող հետևանքներին, քաղաքագետը հակադարձեց․ «Իրանի բոլոր նախազգուշացումները, կարմիր գծերը միշտ վերաբերել են Հայաստանի նկատմամբ ոտնձգություններին։ Իրանը կխոսի, եթե բանը վերաբերվի Հայաստանին։ Պարզ է նաև Ռուսաստանի դիրքորոշումը՝ նա ցանկանում է տարածաշրջանում իր վերահսկողությունը պահպանել։ Նույնիսկ այս ամենը հաշվի առնելով՝ մերկապարանոց հակառուսական, հակաամերիկյան կամ հակաիրանական արտահայտություններ անելը սխալ է։ Մենք պետք է բարեկամներ փնտրենք և ոչ թե բարեկամներին դարձնենք թշնամի»։

Միզայգային հանրության խնդրին չանդրադառնալը կամ ոչ պատշաճ անդրադառնալը քաղաքագետը դիտարկում է երկրների առանձին շահերի տեսակետից։ Երբ դիտարկվում է Ուկրանիայի օրինակը, Մանասյանը նշում է, որ այստեղ արձագանքող երկրները մասնակից են այդ հակամարտությանը։ Ըստ Մանասյանի՝ մեր դիվանգաիտությունը ևս լավ չի աշխատում։ Կարծում է, որ պետք է այդ ամենը դիտարկել մեր պետության շահերից և մեր շահն առաջ տանել։ Եթե մի պետություն խոսում է մեր շահերից, պետք է հասկանանք, որ առաջին հերթին իր շահն է պաշտպանում։

«Արցախահայություն  էլ իր առաջ պետք է խնդիր դնի և «ռմբակոծի» միջազգային կառույցերը, իր ձայնը լսելի դարձնի, պետք է ունենա և ունի կամք, պետք է մեր ղեկավարությանը ճիշտ մեսիջներ ուղի, որ ճիշտ խոսեն, ճիշտ ներկայացնեն ստեղծված իրավիճակները և ոչ թե ձեռքները ծալած նստեն։ Ակտիվության դրսևորումներից մեկն այսօր Երևանում և Ստեփանակերտում տեղի ունեցող հանրահավաքներն են»,- երզափակեց քաղաքագետ Մանասյանը։

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան