Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ձմեռը որպես զենք օգտագործելը Ալիևի կողմից բացահայտ ավտորիտար սցենար է։ Այս մասին նշված է ԱՄՆ Սենատի Միջազգային հարաբերությունների հանձնաժողովի թվիթերում տարածված հայտարարության մեջ:
«Ամբողջ աշխարհի ժողովրդավար երկրները պետք է անհապաղ դատապարտեն գազամատակարարման հարկադիր դադարեցումը և Ալիևի ու նրա վստահված անձանց կողմից իրականացվող շրջափակումը։ Լեռնային Ղարաբաղում տեղաշարժի ազատությունը պետք է վերականգնվի»,- նշել են հանձնաժողովում: