Foto

Ես էլ չեմ վիրավորվում, երբ Փաշինյանին թուրք են անվանում


Ցեղասպանությունների կանխարգելման միակ տարբերակը դրանք դատապարտելն ու մեղավորներին պատժելն է: Հեռու եմ այն մտքից, որ ինչ-որ մի ազգի կամ երկրի փոքրաթիվ ղեկավարությունը որոշել ու ցեղասպանել է մեկ այլ ժողովրդի: Ցեղասպանությունից առաջ ցեղասպանող վերնախավն իր ժողովրդի մոտ դաստիարակում է ցեղային ատելություն ուրիշի նկատմամբ, ներարկում է իր տեսակի, ռասսայի, ազգի գերակայությունը մյուսների հանդեպ, ի վերջո նրանց զինում, վարժեցնում է սպանության: Դա մեկ օրվա կամ տարվա աշխատանք չէ և ցեղասպան ժողովրդի միջից մեկ օրում կամ տարում չի վերանալու:

Եթե Նիկոլ Փաշինյանը հրապարակավ հայտարարում է, թե իր համար թուրք կոչվելը վիրավորանք չէ, ապա դա զուտ իր մասնավոր խնդիրն է: Իսկ արդյո՞ք Էրդողանը կամ Ալիևը չեն վիրավորվի, եթե իրենց հայրենակիցներն իրենց հայ անվանեն: Մոտ ապագայում Նիկոլն, ամենայն հավանականությամբ, հանդիպելու է Իլհամին՝ թող հարցնի:

Ցեղասպանությունն ինքնանպատակ չէ, այն բոլոր ժամանակներում իրականացվել է ցեղասպանվողների հարենիքին, ունեցվածքին և ազգային հարստությանը, ռեսուրսներին տիրանալու նպատակով: Արդյո՞ք թուրքերը կամ ադրբեջանցիները դադարել են տարածքային հավակնություններ ունենալ հայերիցս, արդյո՞ք հենց այս պահին Թուրքիայում կամ Ադրբեջանում, Արցախի օկուպացված տարածքներում չի շարունակվում հայկական հետքի ոչնչացումը, արդյո՞ք Արցախի օկուպացված տարածքներում ադրբեջանցիները չեն թալանում ընդերքը, բնական հարստությունները: Նրանք պատրա՞ստ են դրա համար չպատերազմել, չգլխատել հայ գերիներին կամ չմասնատել զոհվածների մարմինները: Ո՛չ, ադրբեջանցի կամ թուրք զինվորը վարժվում է մարդ գլխատել և հպարտանում է դրանով, որովհետև տենչում է տիրանալ իր զոհի հայրենիքին և ունեցվածքին: Ոչ մի «խաղաղության   դարաշրջան», ոչ մի եռակողմ հայտարարություն կամ պայմանագիր չի բռնելու թուրքի և ադրբեջանցու ցեղասպան ձեռքը, որովհետև հային սպանելը ոչ Էրդողանն է  հորինել, ոչ էլ, նույնիսկ, հայր Ալիևը: Դա դարերով ներարկված է նրանց քոչվորական արյան մեջ, նրանք այն ժառանգել են ցեղային հիշողությամբ և առաջնորդվո՛ւմ են դրանով:

Այնպես որ, թող Նիկոլ Փաշինյանն անձնագրում նույնիսկ  իր ազգությունը թուրք նշի, ես էլ դրանից չեմ վիրավորվի՝ իրենից բացի միլիոնավոր այլ թուրքեր կան աշխարհում: 

Հեղինակ: Էդուարդ Սարիբեկյան