Foto

Մակրոնը ներկա կլինի ԱԱ-ի կիսաեզրափակիչ՝ Ֆրանսիա-Մարոկկո հանդիպմանը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չորեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 14-ին, կժամանի Կատար՝ Ֆրանսիայի հավաքականի մասնակցությամբ կիսաեզրափակիչ փուլին ներկա գտնվելու համար, կիրակի օրը հայտնել է երկրի սպորտի նախարար Ամելի Ուդեա-Կաստերան։

«Ես կրկին Կատար կժամանեմ չորեքշաբթի օրը՝ նախագահի հետ: Ուղևորության մանրամասները մշակվում են: Նա ստանձնել է այս պարտավորությունը և հաճույքով կկատարի այն»,- France info ռադիոկայանին ասել է սպորտի նախարարը:

Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականը աշխարհի առաջնության քառորդ եզրափակչի խաղում 2:1 հաշվով հաղթեց Անգլիային։

Ֆրանսիան դեկտեմբերի 14-ին կհանդիպի Մարոկկոյի հետ: