Երեկ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա
Հակոբյանի հետ մասնակցում էր «Զինվորի տան»-ը նվիրված բարեգործական համերգին։ Տիկին
Հակոբյանին ամեն ինչ չի, որ գոհացրել է, դժգոհությունն այնքան մեծ է եղել, որ դրա մասին
արտահայտվել է ֆեյսբուքյան իր էջում։
«Պատերազմի ժամանակ հաշմանդամություն ստացած տղաներին նվիրված համերգի
ժամանակ ոչ ոք չհիշեց պատերազմի ժամանակ զոհված տղաներին։ Իսկ իմ կողքին, ինչպես արդեն
ճանաչում եք, 44-օրյա պատերազմում անմահացած Խաչատուրի եւ Գոռի մայրիկներն էին՝ Նարինեն
եւ Լիլյան։ Չգիտեի նրանց ինչ ասել։
Պետք էր բացատրել երեւի, որ մենք ունենք
թեմաների խիստ սահմանազատում, իրար չենք խառնում. հաշմանդամություն ստացած զինվորների
համար այլ արցունքներ ունենք, զոհվածների համար այլ․․․»,- գրել է նա։
Ասում են՝ մարդը դիմացինին միշտ մեղադրում
է նրանում, ինչին ինքն է ընդունակ։ Այո՛, տիկին Հակոբյանն ու իր ընտանիքի անդամները, հավանաբար, առիթներն իրար չեն «խառնում» ինչպես
ինքն է ասում՝ ԱՄՆ-ում ծննդայն առիթ նշելուց՝ դա են անում, ռեստորանի զուգարանում սելֆի
անելու համար հատուկ օր կա, Եռաբլուր գնալն էլ՝ ուրիշ, պարտադիր պրոտոկոլային օր է և, որ ամենակարևորն
է, այդ տարբեր օրերի համար ինչպես տարբեր հագուստ ու աքեսուարներ են ընտրում, այդպես
էլ տարբեր արցունքներ՝ ինչպես ինքն է առանձնացնում։ Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանի համար
որոշված էր, զոհվածների ծնողներին գետնին տապալելով, Եռաբլուրը գրավելն ու ծնկի իջած, մի քիչ կարմրած աչքերով «մի կաթիլ արցունք» օպերացիան, նույն ձևի արցունք, բայց կանգնած
դիրքում, ընտրված էր Աշոտ Փաշինյանի համար։ Դե «շլյապայով» տիկնոջ համար, արցունքները
մի փոքր պիտի առատ լինեին և ձեռքով չսրբվեին, Մարիամ Փաշինյանին բաժին էր հասել թեթև
հեծկլտոցը և արթունցքները սրբելը։ Ներկայացման ռեժիսորի անունը, սակայն, չի հայտարավում։
Շարունակելով միտքը՝ տիկին Հակոբյան հիշատակել է, թե երբ են, իրենց արշինով չափելով, հիշում զոհվածների մասին․ «Զոհվածներին, ինչպես արդեն առիթ եմ ունեցել ասելու, հիշում ենք բացառապես իրենց «թեմայի» շրջանակներում։ Դրանից դուրս՝ միայն այն ժամանակ, երբ սեղանին խորոված-քյաբաբն է, իսկ բաժակների մեջ՝ 50 գրամ օղին։ Ահա այդ ժամանակ հոտնկայս խմում ենք մեր հերոսների սուրբ կենացը, դա էլ հիմնականում այն բանի համար, որպեսզի մեզ հասանելիք մի փոր հացը առանց խղճի խայթի կուլ տանք»։
Մի կողմ թողնեք այն, որ ոչ
թե «քյաբաբն է» այլ՝ քեբաբ։ Դուք գուցե, բայց Հասկանալու համար, թե ով որքան է սգում, պետք է մի օր «շլյապան» հանել, առանց հատուկ օրվա գնալ Եռաբլուր, որտեղից միշտ թարմ
խնկի և ծաղիների բույրի է գալիս ու այնքան շատ, որ Կառավարական առանձնատնից «գողացված» օծանելիք բույը կորչում է։ Պետք է քայլել առաջ, պրոտոկոլային հատվածը շրջանցել
ու տեսնել, որ թարմ ծաղիկները տարբեր քաղաքացիներ են տանում հայրենիքի իրական պաշտպաններին
և ոչ նրանց, ովքեր իբր «ծնկել» են ու խնդրել, որ դիրքը չհանձնեն։
Եռաբլուրից հետո դժաար թե քնենք, Ձեր ականջներում կմնա այնտեղ իրապես,
ամեն օր, ամեն ժամ սգացող մայրերի, հայրերի, կանանց ու զավակների լացի ձայնը, մոր և որդու ամենաանկեղծ և հավերժ անպատասխան զրույցը։
Հետաքրքիր է, որ տիկին Հակոբյանն ամբողջ համերգասրահում նկատել է միայն իր կողքին
նստած երկու զոհված զինծառայողների մայրերին՝ այն ինչ դահլիճում բազում սևազգեստ մայրեր
կային։ Հետաքրքիր է՝ նաև մտորել է, թե նրանց ի՞նչ պատասխան տա։ Տեսնես այդ պատասխանատվությունը
նա զգո՞ւմ է այն մայրերի առաջ, ովքեր ամեն օր իր ամուսու աշխատասենյակի պատուհանի տակ
աղաչում են գտնել իրենց երեխաներին կամ գոնե դիերը վերադարձնել, պատասխանատվություն
զգո՞ւմ է ամեն օր իրենց խոստացած «խաղաղության դարաշրջանում» զոհվող տղաների
ծնողների առաջ, իսկ ի՞նչ պատասխան է տվել Եռաբլուրից բռնի բերման ենթարկված ու դատի տրված ծնողներին: Զոհերի կենացն ինքը խմում է միայն իր իմացած «քյաբաբն» ուտելի՞ս,
թե՞ դա արտահատվում է միայն նրանով, որ նրանք զոհվել են հանուն ոչնչի։









