Foto

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 միլիոն 273 հազար 605 մարդ

Նոյեմբերի 27-ի դրությամբ Հայաստանում պատվաստումների ընդհանուր թիվը 2 միլիոն 273 հազար 605 է. տվյալները ներկայացրել է Առողջապահության նախարարությունը։

Առաջին դեղաչափ ստացածների թիվը 1 միլիոն 154 հազար 539 է, ամբողջական պատվաստվածներինը՝ 1 միլիոն 29 հազար 790:

Խթանիչ պատվաստումների թիվը 83 հազար 255 է: