Foto

Առաջիկայում Փաշինյանի և Ալիևի մասնակցությամբ հանդիպում ՌԴ-ում չի նախատեսվում․ Պեսկով

Առաջիկայում Փաշինյանի և Ալիևի մասնակցությամբ հանդիպում Ռուսաստանում չի նախատեսվում։ Այս մասին նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Պեսկովը նաև նշել է, որ Մոսկվան շարունակում է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների շուտափույթ կարգավորման և խաղաղության պայմանագրի նախապատրաստման ուղղությամբ։