«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ
Վարդևանյանը վայր է դնում պատգամավորական մանդանը, իր իսկ փոխանցմամբ՝ կրկին փաստաբանական
գործուներությամբ զբաղվելու նպատակով։
«Հայաստան» դաշինքի հաջորդ համարը անկուսակցական
Ռիմա Ղազարյանն է։ Նա բժիշկ-ներզատաբան է աշխատում Վանաձորի բժշկական կենտրոնում։ Նախընտրական
քարոզարշավի ժամանակ խոստանում էր հասնել անվճար առաողջապահական համակարգ ունենալուն։
Եթե Վարդևանյանը դիմումը ետ չվերցնի, ապա հաջորդ՝ 36-րդ համարը, Ռիմա Ղազարյանն է։ Ըստ 2021թ ընտրությունների հայտարարագրի՝ Ռազարյանն
ունի 5 անշարժ գույք Վանաձորում, մասնավորապես՝ 1 կիսակառույց, 1 արտադրամաս, 1 կաթսայատուն,
1 հողամաս և 1 բենզալցակայան:
Ղազարյանը վերջին 1 տարում 50 հազար
դրամ վարձակալության վճար է ստացել «Ռ. Ղազարյան» ՍՊԸ-ից և 150 հազար դրամ աշխատավարձ
էլ՝ «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից: Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ
նա ունեցել է 58 մլն դրամ, 77 հազար 500 դոլար և 38 հազար եվրո: Նա «Ռ. Ղազարյան» ՍՊԸ-ում
100 տոկոս բաժնեմաս ունի:
Եթե Ռիմա Ղազարյան հրաժարվի իր մանդատը վերցնել, ապա նրան
հաջորդելու է ԵՊՀ Արևագիտական ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը։









