2023 թվականի սկզբից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները կկատարի Ղազախստանի ներկայացուցիչ Թասմագամբետովը։ Այս մասին ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը.
«Ցանկանում եմ նշել, որ Ստանիսլավ Զասն ավարտում է իր գործունեությունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում և ուզում եմ շնորհակալություն հայտնել նրան բարեխիղճ աշխատանքի համար։
2023 թվականի սկզբից՝ առաջիկա երեք տարիներին, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները կկատարի Ղազախստանի ներկայացուցիչ Իմանգալ Թասմագամբետովը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ Երեւանում բացելով ՀԱՊԿ նիստը









