Foto

Թուրքիայում երկրաշարժից տուժածների թիվը գերազանցում է 30-ը

Թուրքիայի Մարմարա ծովի շրջանում երկրաշարժից տուժածների թիվը գերազանցում է 30-ը, իշխանությունների տվյալներով՝ զոհեր չկան։ Դուզջեի բազմաթիվ տներում ճաքեր են առաջացել, կան մասնակի ավերածություններ։

Նշենք, որ տեղական ժամանակով 04:08-ին 5,9 մագնիտուդով երկրաշարժ էր գրանցվել։ Աղբյուրը գտնվել է 10,6 կմ խորության վրա։