Foto

Էրդողանն ու Պուտինը քննարկել են տարածաշրջանային խնդիրներ

Թուրքիայի ու Ռուսաստանի նախագահներ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Վլադիմիր Պուտինի միջև կայացել է հեռախոսազրույց: Այդ մասին հայտնում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչությունը: 

Կողմերը քննարկել են ռուս-թուրքական հարաբերություններին առչվող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներ, այդ թվում՝ Ուկրաինայի հարցը: 

Նախագահները քննարկել են Ուկրաինական նավահանգիստներում պահեստավորված հացահատիկի արտահանումը Սև ծովով ևս 120 օրով երկարաձգելու վերաբերյալլ ձեռքբերված համաձայնությունը: 

Խոսվել է նաև Անկարայում կայացած ռուս-ամերիկյան հատուկ ծառայությունների ղեկավարների միջև տեղի ունեցած հանդիպման մասին: Էրդողանը շեշտել է, որ պետք է վերակենդանացնել դիվանագիտական բանակցությունները խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու համար: 

Նա միաժամանակ ողջունել է Թուրքիայում գազային հաբ ստեղծելու մտադրության վերաբերյալ ՌԴ նախագահը հայտարարությունը: Էրդողանի խոսքերով, աշխատանքային խմբերը առաջիկայում քննարկումներ կանցկացնեն՝ քննարկելու հարցի վերաբերյալ տեխնիկական և իրավական նրբությունները: 

ՌԴ նախագահը ևս մեկ անգամ ցավակցել է Էրդողանին Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի հետ կապված: