Իրանը համաձայնել է պատերազմի ավարտի վերաբերյալ Վաշինգտոնի ծրագրի 15 կետերի մեծամասնությանը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, իր ինքնաթիռի բորտում՝ Ուեստ Փալմ Բիչից Վաշինգտոն ճանապարհին։
Թրամփի՝ Թեհրանի հետ բանակցություններն ընթանում են ինչպես ուղղակիորեն, այնպես էլ միջնորդների միջոցով և տալիս են կարևոր արդյունքներ։
«Նրանք համաձայնել են կետերի մեծամասնությանը։ Ինչո՞ւ նրանք դա չպետք է անեին»- ասել է նա։









