Foto

Հայաստանը բազում զոհերի ու զոհողությունների գնով հասել է ոչ թե պատերազմի հետաձգման, այլ՝ խաղաղության. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է պնդել, թե ընդդիմադիրները «պատերազմի կուսակցություն» են։

Փաշինյանն այսօր ուղիղ եթերում հայտարարեց, թե նախորդող շրջանում Հայաստանը երբեք չի ունեցել խաղաղություն, այլ՝ պատերազմի հետաձգում։

«Մենք հիմա առաջին անգամ ունենք խաղաղություն ու այս փաստն ապացուցվում է նրանով, որ 2025 թվականն առաջին օրացուցային տարին է, որ Ադրբեջանի հետ փոխհրաձգության հետևանքով զոհեր ու վիրավորներ չենք ունեցել»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը բազում զոհերի ու զոհողությունների գնով հասել է ոչ թե պատերազմի հետաձգման, այլ՝ խաղաղության։