Foto

Շինարարների փողոցում թիվ 18 ավտոբուսն ընկել է հողով ծածկված փոսի մեջ

Հերթական փնթի շինաշխատանքները Երևանում։ Շինարարների փողոցում ջրագծի փոփոխության աշխատանքների ընթացքում թիվ 18 ավտոբուսը կանգառի հատվածում անցել է հողով ծածկված փոսի վրայով ու ընկել դրա մեջ (փողոցի այս մասը երթեւեկության համար սահմանազատված չէ)։ Այս մասին գրում է «Հետք»-ը։

Աղբյուրը նշում է, որ այլ հատվածներում ևս հողը «նստել է» ու դարձել թակարդ մեքենաների համար: