Foto

Գեղարքունիքի, Սյունիքի ու Վայոց ձորի մարզերից տեղահանվել է առնվազն 7600 անձ. ՀՀ ՄԻՊ

Ըստ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի այս պահի տվյալների՝ Հայաստանի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով Գեղարքունիքի, Սյունիքի ու Վայոց ձորի մարզերում իրենց բնակավայրերից տեղահանվել է առնվազն 7600 անձ, որոնց մեծամասնությունը կանայք, երեխաներ, ծերեր ու հաշմանդամություն ունեցող անձինք են։

Այդ թվում՝ տեղահանվել են 1437 երեխա և 99 հաշմանդամություն ունեցող անձ։