Foto

Գիշերը Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել հարավարևելյան սահմանագոտում․ հայկական կողմից կորուստներ չկան

Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ:

Պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է:

Հայկական կողմից կորուստներ չկան: