Ազգային ժողովի հերթական ընտրությունները կկայանան 2026թ․ հունիսի 7-ին: ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրեց համապատասխան հրամանագիրը։
«Ղեկավարվելով Սահմանադրության 91-րդ հոդվածի 1-ին մասով և 93-րդ հոդվածով, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 103-րդ հոդվածի 2-րդ մասը.
1.Ազգային ժողովի հերթական ընտրությունը նշանակել 2026 թվականի հունիսի 7-ին:
2.Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»:









