Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն օգոստոսի 26-ին, ժամը 11:01-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Արցախի պողոտայի մոտ՝ ջրանցքում, երեխա կա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։









