Foto

Սեպտեմբերի 15-ից 318 պահեստազորային հերթական հավաքի կմասնակցի

Հայաստանի կառավարությունը օգոստոսի 24-ի նիստին որոշում է ընդունել, համաձայն որի՝ սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը կհայտարարվի պահեստազորայինների հերթական հավաք։

Հավաքներին ներգրավվելու է 318 քաղաքացի, այդ թվում՝ 98 սպա։ Որոշվել են հավաքի անցկացման նպատակները, կազմը, ընդհանուր թվաքանակը եւ մասնագիտությունները։